Կիեւում Միխայլովսկի ու Սոֆիայի տաճարների միջեւ հավաքվել է 40 հազար մարդ, գրում է «Սեվոդնյա»-ն: Ակտիվիստները լավագույնս նախապատրաստվել են հանրահավաքին: Միխայլովսկի տաճարի մուտքի մոտ մոբիլացված կենտրոնն է գտնվում, տեղադրված են սեղաններ ու աթոռներ: Մի սեղանի մոտ գրանցում են նրանց անունները, ովքեր մեքենա ունեն ու կարող են մարդկանց տեղափոխել:

Ցուցարարերը թողնում են հեռախոսահամարներն ու տեղեկություններ այն մասին, թե ուր են գնում մեքենայով: Մյուս սեղանի մոտ տեղեկատվական կենտրոն է, որտեղ կարող են գրանցվել լրագրողները: Մեկ այլ սեղանի մոտ փնտրում են մարդկանց, ովքեր գիշերը տուժել ու մինչ այս պահը չեն հայտնվել: Մյուս սեղանի մոտ գրանցում են ծեծի ենթարկված ակտիավիստներին: Գրանցվում են միայն նրանք, ովքեր մնացել են հանրահավաքին: Ընդ որում Կիեւի հիվանդանոցներում շարունակում են տասնյակ հիվանդներ մնալ, որոնց ոչ մի տեղ չեն գրանցել: Այս պահին տուժածների կողմից 70 դիմում է հավաքվել: Ընդ որում հրապարակում հսկում են բժիշկներմ որոնք կարող են օգնություն ցույց տալ այն հիվանդներին, ովքեր չեն ցանկանում հիվանդանոց գնալ: Ակտիվիստների շարքերում կան փաստաբաններ, ովքեր տուժածներին առաջարկում են իրենց ծառայությունները: Մեկ ուրիշ սեղանի մոտ ցուցարարների համար գումար են հավաքում: Մյուսի մոտ գրանցում են նրանց, ովքեր բնակարանի կարիք ունեն կամ կարող են տրամադրել: Ցուցակում մոտ 200 բնակարա կա:

Միխայլովսկի տաճարի տարածքում ուտելիք են բաժանում, թեյ, սուրճ՝ անսահմանափակ քանակությամբ: Ակտիվիստներն ուտելիքի ու ջրի մեծպաշար են հավաքել: Բացի այդ, հրապարակ են բերել տաք իրեր, փայտ ու տաքացուցիչներ: Ոտքերի տակ դնելու համար նախապատրաստել են ստվարաթուղթ նրանց համար, ովքեր ողջ գիշեր կանգնելու են սառը ասֆալտի վրա: