Կիեւի կենտրոնում Եվրամայդանի ճնշման ժամանակ աղջիկ է զոհվեկ, հաղորդում են սոցիալական ցանցերի օգտատերերը: Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:«Աղջիկը, ում Եվրամայդանում ծեծի են ենթարկել, մահացել է: Ի՞նչ է կատարվում այս երկրի ու իշխանության հետ: Ի՞նչ է լինելու հետո»,- գրում է Twitter-ի օգտատերը:

«Եվրամայդանի ճնշման ժամանակ այս գիշեր աղջիկ է զոհվել: Յանիկ, ի՞նչ էիր ասում: Ո՞ր երբեք քո ժողովրդի դեմ դուրս չես գա»,-դարձյալ գրում են Twitter-ում:Աղջկա մահվան մասին են հաղորդում նաեւ ուկրաինական որոշ լրատվամիջոցներ:Ավելի վաղ Եվրամայդանի ճնշման ժամանակ լիազորությունները չարաշահող ոստիկանների դեմ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Gazeta.ru-ն: