Ուկրաինայի ՆԳՆ Պետական վարչության պետ Վալերի Կորյակը կիրակի ՆԳՆ կոլեգիայի ժամանակ խնդրել է ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյին քննարկել իր հրաժարականի հարցը: Կոլեգիայի ավարտին Վ. Զախարչենկոն հաղորդել է այն մասին, որ Վ. Կորյակը ժամանակավոր հեռացվել է պաշտոնից՝ մինչև պաշտոնական հետաքննության ավարտը, հաղորդում է «Սեվոդնյա»-ն:

Կիեւի ոստիկանության պետի պարտականությունները կիրականացնի Վալերի Մազանը, ով ղեկավարում էր Կիեւի շրջանային ոստիկանությունը:

Հիշեցենենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 30-ին, Մայդանում անզեն մարդկանց ծեծից 16 ժամ անց հայտարարել էր, որ դատապարտում է «գործողությունները, որոնք հանգեցրել են ուժային դիմադրության ու մարդկանց տառապանքների»: