Գյումրիում եւ Երեւանում կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին, որը կկայանա դեկտեմբերի 2-3-ին, կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության  շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից  9-ը ղեկավարում են  նահանգապետները:

Հայաստանի ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունների մի մասն արդեն Հայաստանում է եւ նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել  համագործակցության զարգացման հեռանկարները: 

Նոյեմբերի 30-ին Արխանգելսկի եւ Նիժեգորոդսկի  մարզերի պատվիրակությունները  հանդիպումներ են ունեցել Վայոց ձորի, Ստավրոպոլի  երկրամասի պատվիրակությունը` Լոռիի մարզում:

Այսօր փոխգործակցության  խորացման հարցեր են քննարկվել Սյունիքի ու Արարատի եւ համապատասխանաբար  Վոլգոգրադի ու  Ռոստովի  մարզերի միջեւ:

Առաջիկայում  եւս կշարունակվեն Ռուսաստանի տարածաշրջանների պատվիրակությունների հանդիպումները հայաստանցի գործընկերների հետ: