Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն ներողություն է խնդրել քաղաքացիներից նոյեմբերի 30-ին Կիեւում Եվրոմայդանը ցրելու ժամանակ «Բերկուտի» գործողությունների համար: Այդ մասին նա այսօր հայտարարել է Անկախության Մայդանում իրադարձությունների վերաբերյալ ՆԳՆ կոլեգիայի ժամանակ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Ցանկանում եմ անձամբ իմ ու կոլեգիայի անդամների անունից ներողություն խնդրել ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների չափից ավելի ուժի գործադրման համար: Կցանկանայի հավաստիացնել, որ ոստիկանության գործողությունները դուրս էին հասարակական կարգի պահպանության շրջանակներից»,- ասել է Զախարչենկոն:
Ընդ որում նա նշել է, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա ոստիկանության աշխատակիցները ստիպված են ակտիվ գործողություններ չդիմել խաղաղ ցույցի մասնակիցների դեմ: Բացի այդ Զախարչենկոն կոչ է արել Ուկրաինայի եվրաինտեգրացման կողմնակիցներին չտրվել սադրանքներին ու չխախտել հասարակական կարգը: «Դիմում եմ քաղաքացիներին. մի տրվեք սադրանքներին, եղեք զգոն ու հանդուրժողական: Բոլորին կոչ եմ անում գործել իրավական դաշտի սահմաններում»,- ասել է Զախարչենկոն: Դրա հետ մեկտեղ նա խոստանում է, որ ոստիկանությունը կոպիտ կարձագանքի զանգվածային անկարգությունների կոչերին: «Ի՞նչ արյունահեղ պատերազմ Ուկրաինայում: Ի՞նչ է, մենք Թունիս կամ Լիբիա ենք ուզում: Եթե զանգվածային անկարգությունների կոչեր լինեն, մենք կոպիտ կարձագանքենք…
Ոստիկանությունը չի կարող չարձագանքել»,- ասել է Զախարչենկոն: Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի քաղաքացիները հանդուրժողական են կպարզեն իրադրությունը, գնահատական կտան իրադարձությունների ու կզսպեն զգացմունքները: Բացի այդ Զախարչենկոբ հանձնարարել է իր տեղակալ Վալերի Ռատուշնակին ապահովել զանգվածային ակցիայի մասնակից քաղաքացիների անվտանգությունը, ապահովել տրանսպորտային միջոցների ազատ երթեւեկություն ու մարդկանց կուտակման վայրերում կանխել սադրանքները:





























