Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

«Ես իմ հրաժարականն այսօր տվել եմ, հանելով իմ թեկնածությունը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր գործընկերներից Հայաստանում եւ այլ երկրներում, որոնք հորդորում էին, որ շարունակեմ իմ աշխատանքը որպես ՔՀՖ ՂԿ համանախագահ: Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավումք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը»,-գրել է Նավասարդյանը: