Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպեյի քույր Տին վան Ռոմպեյը պաշտոնապես հայտարարել է Բելգիայի Աշխատանքի կուսակցկության շարքերն անցնելու մասին: Այդ կուսակցությունը պրոկոմունիստական կողմնորոշում ունի:

Այս պահին Տին վան Ռոմպեյը նախաթոշակային տարիքի քաղաքական գործիչ է ու ԲԱԿ ծրագրով ընտրությունների մասնակցության փորձ ունի՝ որպես անկախ թեկնածու:

Տին վան Ռոմպեյը որոշում է կայացրել անցնել կուսակցության շարքեր, որը բելգիական քաղաքական շրջանակներում գնահատվում է ծայրահեղ ձախ: Քաղաքական գործիչը հանդես է գալիս միացյալ դաշնային ընտրական շրջանի, միլիոնատերների սոցիալական հարկի, ինչպես նաեւ առողջապահության՝ բնակչության համար ընդունելի արժեքի կողմից, հաղորդում է Ինտերֆաքսը: