Խորվաթիայում դեկտեմբերի 1-ին «ամուսնություն» հասկացության սահմանադրական որոշման համար տեղի է ունենում հանրաքվե: Երկրի բնակիչները պետք է «այո» կամ «ոչ» ասեն, որպեսզի Սահմանադրության մեջ ամուսնությունը սահմանվի ոչ միայն որպես տղամարդու եւ կնոջ միություն:

Եթե ընտրողների մեծամասնությունը «այո» ասի, սա կբացառի Խորվաթիայում միասեռականների ամուսնությունը:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հանրաքվեն անցկացվում է «Ընտանիքի անունից» շարժման նախաձեռնությամբ, որը հավաքել էր ավելի քան 750 հազար ստորագրություն: Վերջին մի քանի ամսում երկրում այս թեմայի շուրջ թեժ քննարկումներ էին ընթանում: Միասեռ ամուսությունները թույլտարելու համար անցկացվում էր «Քվեարկիր դեմ» շարժումը: Միասեռ ամուսնությունների կոմղնակիցների թվում կան նաեւ պետական գործիչներ: Այսպես, երկրի նախագահ Իվո Յոսիպովիչը հայտարարել է, որ հանրաքվեի ժամանակ «դեմ» է քվերակել: Նրա կարծիքով՝ կամքի դրսեւորման այս տեսակը կոչված է դառնալու «բարոյական ու քաղաքական ազդանշան»: «Խորվաթիայի համար լավ չէ ներկայանալ որպես ոչ հանդուրժողական պետություն»,-համարում է նա: Վարչապետ Զորան Միլանովիչը նույնպես կոչ է արել քաղաքացիներին «դեմ» քվերակել:

Սոցիալական հարցման տվյալներով, որն անցկացվել է քվեարկության նախօրեին, հարցվածների 59 տոկոսը կողմ է ավանդական ամուսնություններին, 31 տոկոսը կողմ է միասեռ ամուսնություններին, իսկ 10 տոկոսը հրաժարվել է մեկնաբանել: