Ուկրաինայում վաղը՝ դեկետմբերի 2-ին, հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինային է հայտնել Նախարարների կաբինետում առկա աղբյուրը:
«Լուրջ քննարկումներ են ընթանում հետագա գործողությունների վերաբերյալ: Ժողովին մասնակցում են նախագահի վարչակազմի ու Նախարարների կաբինետի պաշտոնյաներ: Առայժմ մեծ է հավանականությունը, որ երկուշաբթի երկրում արտակարգ դրություն կհայտարարվի: Սակայն հարցը դեռ լուծված չէ: Հնարավոր է, ԱԴ-ն սահմանափակվի Կիեւի սահմաններում»,- հայտնում է աղբյուրը:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի համաձայն՝ ԱԴ, մասնավորապես, հնարավոր է հայտարարել զանգվածային անկարգությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են քաղաքացիների նկատմամբ բռնությամբ, նրանց իրավունքների ու ազատությունների սահմանափակմամբ, երբ փորձ է կատարվում գրավել պետական իշխանություն կամ բռնությամբ փոխել Ուկրաինայի սահմանադրական կարգը:
Ուկրաինայում ԱԴ-ն կարող է հայտարարվել 30 օրից ոչ ավել՝ առանձին հատվածներում 60 օրից ոչ ավել:





























