Կիեւում ընդդիմությունը ներխուժել է քաղաքապետարանի շենք ու Արհմիությունների տուն: Ականատեսների տեղեկությունների համաձայն՝ քաղաքային ադմինիստրացիայի շենքում կոտրած են դռներն ու ապակիները: Սակայն ակցիայի մասնակիցները հաղորդում են, որ դրանում մեղավոր են սադրիչները, այլ ոչ թե ցուցարարները:
«Մենք վանդալներ չենք, մենք եվրոպացիներ ենք»,- քաղաքային ադմինիստրացիայի շենքում տարերային հանրահավաքի ժամանակ հայտարարել է հռետորներից մեկը:
Ներխուժել են նաու Արհմիությունների կենտրոն Կիեւի կենտրոնում: ՈՒՆԻԱՆ գործակալությունը հաղորդում է, որ գրավումն իրականացրել են երիտասարդներ՝ «Ազատություն» գրառմամբ շապիկներով:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Ազատարարներից» Յուրի Լեւչենկոն կոչ է արել մարդկանց արժանավայել պահել, չփորձել ներխուժել այլ շինություններ ու հավաքվել քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում: Ակտիվիստները չեն բացառում են, որ «այստեղ կարող է լինել հեղափոխության շտաբը»:
«Ինչ-որ մեկն ուզում է, կամ չի ուզում, բայց Ուկրաինայում հեղափոխություն է սկսվել»,- հայտարարել է «Ազատության» առաջնորդ, Բարձրագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Տյագնիբոկը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ցուցարարները գրոհել են Ուկրաինայի նախագահի նստավայրը: Նրանք ճեղքել են «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ավտոբուսներից արգելապատնեշը, նետել են քարեր ու ծխանռնակներ:
Այս պահին Անկախության հրապարակում եվրաինտեգրացման կողմնակիցների հանրահավաքն է: Որոշ հաշվարկների համաձայնէ այնտեղ հավաքվել է մոտ կես միլիոն մարդ:
ՈՒՆՆ-ը հաղորդում է, որ Կիեւի ոստիկանության ղեկավար Վալերի Կորյակը Մայդանումի ցույցի ցրումից հետո հրաժարական է տվել: Ավելի վաղ Կորյակը հաղորդում էր, որ ցրելու որոշումն անձամբ է կայացրել, սակայն զղջում է, որ զինվորները ուժ են գործադրել: Ընդ որում Կիեւի ոստիկանության ղեկավարը նշել է, որ դրանում մեղավոր են իրենք ցուցարարները: