Կիեւում Բանկովայա փողոցում այսօր խաղաղ է եղել: Նախարարների կաբինետի մոտակայքից ցուցարարները գնացել են Մայդան, շենքի մոտ մնացել են 50 հոգի, հաղորդում է Segodnya.ua-ի թղթակիցը: Մթնոլորտը խաղաղ է, ցուցարարները շփվում են Նախարարների կաբինետը հսկող ոստիկանների հետ:
Նախարարների կաբինետի կողային հատվածի արդեն հանել են ԵՄ դրոշը, սակայն մնացել են պաստառները, որոնցում ասվում է՝ «Ոստիկանությունը ժողովրդի հետ է», «Մենք նույնպիսի մարդիկ ենք, ինչպես դուք», «Մենք այստեղ են, որովհետեւ ցանկանում ենք ավելի լավ ապրել»:
Ուկրաինայի Ազգային բանկի եւ Նախարարների կաբինետի ակումբի մոտակայքում ցուցարարները տակառներ են դրել ու խարույկներ վառել: Կրակի շուրջ տաքանում է 20 մարդ:
Հիշեցնենք, որ երեք Բանկովայա փողոցում նախագահական նստավայրի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ «Բերկուտի» ջոկատայինների միջեւ: Բախման ընթացքում պայթել է նվազագույն 3 պայթուցիկ սարք, որից հետո իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:





























