Ավելի քան հարյուր մեքենաներ եւ բեռնատարներ հայտնվել են երեք վթարների մեջ, Բելգիայի մայրուղիներից մեկում: Արտակարգ ծառայությունների տվյալներով, մեկ մարդ զոհվել է, մոտ 150 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով, Զոննեբեկ քաղաքի մոտ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների պատճառով: Վարորդները ուշ են նկատել, որ իրենց առջեւ վթար է, եւ շարունա բախվել են իրար:
Բժիշկների աշխատանքը բարդացրել է մառախուղը, որի պատճառով ուղղաթիռները չեն կարողացել թռչել, հաղորդում է Lenta.ru-ն:





























