Ֆլորիդա նահանգի Էրնանդո շրջանում ձերբակալվել է տեղի մի բնակչուհի, ով ոստիկանության աշխատակից ամուսնու վրա էր հարձակվել եւ ծեծել նրան արհեստական տոնածառով, հաղորդում է ABC-ն:
Ընդ որում, նախքան տոնածառը ձեռքն առնելը, 29-ամյա Էշլի Ջենքինսը բղավել էր ամուսնու վրա, նրա վրա տարբեր իրեր նետել, հետապնդել: Առայժմ չի հաղորդվում, թե որն էր Ջենքինսի կատաղության պատճառը: Հայտնի է, որ վեճը դիտել է կնոջ հայրը, հաղորդում է Lenta.ru-ն:
Դեպքի վայր ոստիկաններ են հրավիրվել, որոնք ձերբակալել են կնոջը ընտանեկան բռնության համար: Նա պետք է դատարան ներկայանա ամանորից առաջ՝ դեկտեմբերի 31-ին:





























