Ենթադրվում է, որ 2014թ.-ի առաջին եռամսյակում հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի միանգամից չորս կամ հինգ նոր սմարթֆոն:
Առկա տվյալների համաձայն՝ խոսքը Galaxy Note 3 Lite եւ Galaxy Grand Lite մոդելների մասին է: Ենթադրյալ ցուցադրման մասին արդեն հաղորդել են աղբյուրները, նոր հաստատում է հայտնվել նաեւ կորեական մամուլում:
Հաստատում են նաեւ, որ Samsung-ը կներկայացնի Galaxy S5-ը, ինչպես նաեւ մեկ կամ երկու բյուջետային սմարթֆոն, այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով SamMobile-ին:
Ընկերությունն այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատել:





























