Ռուսաստանի Իրկուտսկի մարզի դատարանը դատավճիռ է կայացրել Տուլուն քաղաքի երկու բնակիչների՝ Ալեքսեյ Պտաշնիկովի եւ Ալինա Սուխինինայի, նկատմամբ: Նրանք մեղավոր են ճանաչվել երկու անձանց սպանության մեջ, որի նպատակն այլ հանցագործություն թաքցնելն է:
Քննությունը պարզել է, որ 2012-ի հուլիսին Պտաշնիկովը մեկ այլ երիտասարդի հետ գնացել է Տուլուն քաղաքի աղբանոցի մոտ: Մրցակից երիտասարդները պետք է պարզաբանեին 16-ամյա աղջկա հետ իրենց հետագա հարաբերությունների հարցը: Վիճաբանության ժամանակ Պտաշնիկովը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մրցակցին, որը տեղում մահացել է:
Տեղի ունեցածից հետո Պտաշնիկովը հանցագործության մասին հայտնել է 16-ամյա աղջկան, որի պատճառով էր տեղի ունեցել սպանությունը: Աղջիկն ասել է, որ այդ մասին կհայտնի ոստիկանությանը: Տղան համոզել է, որ նման բան չանի, իսկ երբ տեսել է, որ աղջիկն անդրդվելի է, նրան առեւանգել է ու տարել իր ծանոթուհու՝ Սուխինինայի մոտ:
Նրանք երկուսով 16-ամյա աղջկան տարել են անտառ, որտեղ Սուխինինան նշտարով հարվածել է աղջկան ու սպանել:
Դատարանի վճռով Պտաշնիկովը դատապարտվել է 18, Սուխինինան՝ 12 տարվա ազատազրկման:





























