Անգլիացի 5-ամյա աղջիկը նամակ է գրել Քեմբրիջում գտնվող «Ջոն Լեւիս» հանրախանութին, որում ներողություն է խնդրել Սուրբ Ծննդյան խաղալիքը պատահաբար կոտրելու համար: Նա նաև նամակի մեջ երկու ֆունտ է դրել ու հայտնել, որ խաղալիքի գինը այդքան էր:
Sky News-ը տեղեկացնում է, որ աղջկա նամակում գրված է. «Քեմբրիջում գտնվող Ջոն Լեւիսին: Ես ցավում եմ, որ շաբաթ օրը կոտրել եմ Սուրբ Ծննդյան խաղալիքը: Այն 2 ֆունտ արժեր: Այստեղ է դրա գումարը»:





























