Ծերացումը մեծապես կախված է մարդու սնունդից: Նման եզրակացության են եկել համալսարանի գիտնականները: Սննդամթերքը կարող է երկարացնել երիտասարդությունը, ինչպես նաեւ արագացնել օրգանիզմի ծերացումը: Սննդակարգի հարցում առավել ուշադիր պետք է լինեն կանայք, քանի որ ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ քաղցրավենիքն ու սննդի որոշ այլ տեսակներ «գողանում են» երիտասարդությունը:

Բժիշկները բջիջների մակարդակում հետեւել են նյութափոխականությանը ու պարզել են, որ ծերացման գործընթացն արագանում է AGE միացությունների կուտակման ժամանակ: Դրանք ձեւավորվում են նյութափոխականության ժամանակ, երբ միանում են հեշտ յուրացվող ածխաջրերն ու սպիտակուցներ:

AGE միացությունների չափից ավել քանակությունն օրգանիզմը դանդաղեցնում է կոլագենի եւ էլաստինի սինթեզը, որոնք ապահովում են մաշկի առաձգականությունը: Սպիտակուցների ցածր մակարդակը բերում է մաշկի թուլության, խորը կնճիռների գոյացման, հոգնածության, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Մեծ թվով «արագ» ածխաջրեր են պարունակում կոնֆետները, տորթերը, խմորեղենները: Կոլագենների ու էլաստինի արտադրմանը արգելակում է նաեւ տապակած ու ճարպոտ սնունդը:

Ամերիկացիները բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պահպանել երիտասարդությունն ու առողջ տեսքը, խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել քաղցրավենիքն ու ֆասթ-ֆուդը: Նման սահմանափակումն ազդում է ոչ միայն մաշկի վրա, այլ նաեւ ընդհանուր ինքնազգացողության վրա, չէ որ վնասակար սնունդը խափանում է ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի աշխատանքը, հանգեցնում է ճարպակալման, աթերոսկլերոզի, սրտային հիվանդությունների: