«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության մեծ գործից առանձնացվել է եւս մեկ գործ, որը վերաբերում է «ընկերության ղեկավարների կողմից յուրացված փողերի լվացմանը»:

«Խոսքը վերաբերում է արտասահմանում ավելի քան 10 մլրդ դոլարի լվացման (օրինականացման) հետաքննությանը, որոնք յուրացրել էին «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին եւ այլ անձինք»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Քննությունը չի բացառում, որ օրինականացված միջոցները կարող էին օգտագործվել ռուսական օրենսդրությունը փոխելու նպատակներով: «Իսկապես, նրա (Խոդորկովսկիի) եւ այլ անձանց նկատմամբ մի քանի քրեական գործեր են հետաքննվում, որոնք ունեն լավ դատական հեռանկարներ»,-ավելի վաղ հայտարարել էր ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցեւը:

Իր հերթին, Խոդորկովսկիի փաստաբան Վադիմ Կլյուվգանտը հայտարարել է, որ պաշտպանությունը տեղեկություններ չունի քրեական գործերի մասին, որոնք ներկայումս հետաքննվում են իր պաշտմանյալի նկատմամբ: «Ես ոչինչ չգիտեմ այդ գործերի մասին: 11 տարի առաջ «ՅՈՒԿՕՍ»-ի գործով քննչական խումբ ստեղծեցին, որը հիմա էլ շարունակում է կեղծել քրեական գործերը «ՅՈՒԿՕՍ»-ի գործով անցնողների նկատմամբ»,-հայտարարել է փաստաբանը: