Գինեգործության մեջ օգտագործվող խաղողի մուգ տեսկաներում ռեսվերատրոլ ուժեղ հակաօքսիդանտ է պարունակվում։

Բրիտանացի բժիշկ Միլինդ Փանդեն պնդում է, որ այդ միացությունը աչքերը պաշտպանում է տարիքային հիվանդություններից, դիմակայում է աչքերի մկանների թուլացմանը եւ եղջերաթաղանթի դիստրոֆիային։

Ռեսվերատրոլը վաղուց հայտնի է իր բուժիչ  հատկություններով, այն կանխում է ուռուցքների առաջացումը, սիրտանոթային հիվանդությունները, շաքարախտը։ Բրիտանացի բժիշկն էլ պնդում է, որ այն տեսողության համար եւս օգտակար է, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն։

Բժիշկը տարեցներին խորհուրդ է տալիս օրական մեկ գավաթ խաղողի կարմիր գինի խմել։ Աչքերի համար օգտակար են նաեւ A, C եւ E վիտամիններով հարուստ այլ մթերքներ, օրինակ՝ բրոկոլին եւ սպանախը, վառ գույնի մրգերն ու բանջարեղենները (եգիպտացորեն, գազար, բուլղարական պղպեղ, մանդարին եւ նարինջ)։