Ձանձրույթի նոր ձեւ է  հայտնաբերվել, որը նախկինում բժշկական դասակարգումներում ընդգրկված չէր։ Շվեյցարացի եւ գերմանացի գիտնականները հետազոտել են ձանձրույթի տարբեր դրսեւորումները։ Նրանք դասախոսությունների ընթացքում ուսանողների եւ բարձրդասարանցիների վարքի ուսումնասիրություն են անցկացրել։

Հոգեբաններին  ձանձրույթի չորս հիմնական տեսակ էր հայտնի։ Առաջինը՝ ամենաանվնասը, անտարբերությամբ է ուղեկցվում։ Նման վիճակին բնորոշ չեն բացասական զգացողությունները։ Մարդը թուլացած է, ոչնչի մասին չի մտածում։

Ձանձրույթի երկրորդ տեսակի դեպքում մարդը փոփոխությունների մեծ հույս ունի։ Նման մարդկանց սթափվելու համար ուժեղ խթան է հարկավոր։

Երրորդ տեսակի դեպքում մարդիկ հատուկ խթանի կարիք չունեն. Ձանձրույթի եւ անորոշության զգացումը նրանց քայլերի է դրդում՝ տան իրերի վերադասավորման, կարուձեւով զբաղվելու, անգամ՝ հանցագործության, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն։

Չորրորդ տեսակն ամենամռայլն է, մարդիկ անելանելություն են զգում, չեն հավատում դրական փոփոխություններին, հաշտվում են իրավիճակին եւ իրենց տրամադրում են մինչեւ վերջ դիմանալու։ Բայց նման հոգեվիճակի տեւականությունը մեծամասամբ ագրեսիայի են հանգեցնում եւ բացասական զգացմունքների պոռթկման։

Գիտնականներն ուսումնասիրության ընթացքում ձանձրույթի  նախկինում անհայտ վիճակ են  նկատել՝ ապատիկ վիճակը։ Այն նման է ընկճախտին եւ հոգեբանական լուրջ խանգարումների կարող է հանգեցնել, ձգտումների լիակատար բացակայության։

Ապատիայով ուղեկցվող ձանձրույթն ուղեկցվում է անհանգստությամբ եւ դյուրագրգիռությամբ։