Ֆրանսիական ատամնաբուժությունը վերածվում է լյուքս ծառայության: Իրավապաշտպանները մեղադրում են հիվանդանոցների սպասարկման բարձր գների համար, որտեղ տնօրենները հատուկ թանկացնում են բժշկական ծառայությունների արժեքը:
Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության մայրաքաղաքային հաշվետվությունում նշված է, որ Ֆրանսիայում բժշկական ծառայությունները Եվրոպայում ամենացածր արժեքն ունեն: Սակայն իրակունում այլ է դրությունը ատամնաբուժության բնագավառում:
Սպառողների իրավունքների պաշտպանության միաժամանակ մի քանի կազմակերպությունների ընդհանուր զեկույցում, որը հրապարակվել է «60 միլիոն հաճախորդ» համայնքի պորտալում, նշվում է, որ Ֆրանսիայում ատամնավբույժերի ծառայությունները վերծվում են հատուկ մարդկանց հասանելի հաճույքի: Պատճառը բուժամն տիեզերական գներն են, ինչպես նաեւ առանձին բժիշկների «չարաշահումները», ովքեր հիվանդներին պարտադրում են բուժման ամենթանկ տարբերակը, հաղորդում է Actualnews.org-ը:
Այս երկրում բուժհաստատությունների այցելուների մեծամասնությունը ստիպված է կանխավճար մուծել, որը հետագայում փոխհատուցում են մասնավոր ու պետական ապահովագրական ընկերությունների կողմից: Սակայն սպառողների միությունում վստահեցնում են, որ իրականում փոխհատուցվում է ծախսված գումարի միայն չնչին մասը:





























