Մարդիկ սոցիալական ցանցերով դիտելով այլոց լուսանկարները, ակամա իրենց համեմատում են այլ՝ ավելի գրավիչ արտաքինով մարդկանց, գործընկերների կամ անծանոթների հետ: Նման դիտումներից հետո մեծամասնության մոտ սլացիկ կազմվածք ունենալու անառողջ ցանկություն է առաջանում: Գիտնականները սոցիալական ցանցերը համարել են մարսողության խանգարման պատճառներից մեկը:

Ամերիկացի փորձագետները ուսումնասիրություն են կատարել երիտասարդ աղջիկների շրջանում եւ փորձել են պարզել, թե արդյոք հաճախ են նրանք ժամանակ անցկացնում սոցիալական ցանցերում՝ դիտելով այլոց լուսանկարները եւ որքանով են նրանք գոհ իրենց արտաքինից:

Փորձագետները կապ են հայտնաբերել սեփական մարմնից դժգոհ լինելու եւ ուրիշի լուսանկարները սոցցանցերում դիտելու միջեւ: Աղջիկները, որոնք առավել հաճախ են դիտում ուրիշների լուսանկարները, որոնք ավելի սլացիկ են թվում, առավել դժգոհ են սեփական կազմվածքից: Նրանց մոտ արագ նիհարելու ցանկություն է առաջանում, հաղորդում է Actualnews.org-ը: