Տղամարդիկ կարմիր մեքենաներն են գերադասում, կանայք՝ արծաթագույն։ Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները՝ 30 մլն հարցումների վերլուծությունից հետո, հայտնում է «Ավտոռամբլերը»։

Տղամարդիկ կանանցից հաճախ են փնտրում կարմիր, նարնջագույն եւ սեւ մեքենաներ, նաեւ՝ սպիտակ, կանաչ կամ մեխրագույն։ Կանայք էլ նախընտրում են արծաթագույնը, շագանակագույնն ու ոսկեգույնը, բեժը, երկնագույնը կամ դեղինը։

Ընդհանուր առմամբ, աշխարհում մեքենաների համար ամենապահանջված գույնը մնում է սպիտակը։ 2013թ. սպիտակ մեքենա նախընտրել է գնորդների  25%-ը։ Երկրորդ տեղում  արծաթագույնն է՝ 19%, երրորդում՝ սեւը կրկին 19%։ Հաջորդում են  մոխրագույնը՝ 12%, կարմիրը՝ 9%, այսպես կոչված  «բնական» երանգները, օրինակ՝ շագանակագույնը՝ 8%, կապույտը՝ 2% եւ կանաչը՝ 2%։