Բուենոս Այրեսի կենդանաբանական այգում, երկու ամիս ինկուբատորում անցկացնելուց հետո, այս տարի առաջին անգամ արհեստական եղանակով անդերյան բազե է լույս աշխարհ եկել: Թռչնակին անվանել են Ռաիման Նոե, որը դեռ 13 օրական է: Ձվից դուրս գալուն նրան օգնել են ոչ միայն կենսաբանները, այլեւ տեղի դպրոցականները: Առայժմ թռչնակը կլինի հատուկ թռչնաբուծարանում:

Կենդանաբանական այգում ղեկավարության խոսքով՝ երբ թռչնակը սովորի դրսի ջերմաստիճանին, նրան կտեղափոխեն մեծ վանդակ, որը քարանձավի է նման, հաղորդում է Korrespondent.net-ը:

Մինչ Ռաիման Նոեին կտեղափոխեն ընդհանուր վանդակ՝ մյուս վարազահավերի մոտ, նա կշփվի միայն տիկնիկի հետ, որը հասուն թռչունի գլուխ է հիշեցնում:

Անդյան վարազահավը արեւմտյան կիսագնդի ամենամեծ թռչունն է, որի թեւերի բացվածքը երեք մետրից ավել է: Այս փետրավորները անհետացման վտանգի տակ են ոչ միայն բնակության տարածքի կրճատման հետեւանքով, այլ նաեւ բազմացման դանդաղ գործընթացի հետեւանքով. Թռչունները զուգընկեր են գտնում մեկ անգամ ու ողջ կյանքի համար, երկու տարին մեկ անգամ միայն մեկ ձագ են ունենում:

Այս պատճառով աշխարհի շատ կենդանաբանական այգիներում ծրագիր է աքնցկացվում տեսակի պահպանման համար ու պահեստային սերունդի ստեղծման համար: Մասնավորապես Բուենոս-Այրեսի կենդանաբանական այգում այս ծրագրի շրջանակներում արդեն 51 վարազահավ  է հայտնվել: