Քենիայում վերջին շաբաթներին տեղի ունեցած միջցեղային բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հաղորդում է «ՖրանսՓրեսը»:

Հակամարտությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում ապրող բորան ժողովրդի անասնապահների եւ հարեւանությամբ բնակվող ցեղախմբերի, մասնավորապես ռենդիլե եւ գաբրա ցեղախմբերի, անդամների միջեւ:

Թշնամությունը մի քանի բնակավայրերում վերաճել է բռնությունների Եթովպիայի հետ սահմանին: Քենիայի իշխանությունները հանձնարարել են այդ շրջաններ զորքեր մտցնել՝ իրավիճակը հանդարտեցնելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Տեղի իրավապաշտպան Ջաֆեր Իսահակի խոսքով՝ որը հանդես է գալիս տարածաշրջանում կլանների միջեւ թշնամության դեմ, բախումների հետեւանքով կարող է զոհված լինել 70-12 մարդ: Իր հերթին տեղական Standard թերթի փոխանցմամբ՝ զոհերի թիվը 27 է: Պարբերականի ներկայացմամբ՝ Իրենց տները ստիպված են եղել լքել մի քանի հազար փախստական: