Փարիզի իշխանությունները որոշել են հարգել Նելսոն Մանդելայի հիշատակը՝ նրա անունով կոչելով քաղաքի կենտրոնում կառուցվող նոր այգին: Մանդելան Փարիզի պատվավոր քաղաքացի էր դարձել այս տարվա մարտին:

«Չորս երկար տասնամյակ, որը նա նվիրաբերել է ապարտեիդի դեմ պայքարին, բոլոր ժողովուրդներին ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել քաջության, արժանապատվության եւ ինքնազոհողության օգնությամբ: Նելսոն Մանդելան խորհրդանշում է մարդկության պայաքարելու ունակությունը եւ արդարության համար տառապելու պատրաստակամությունը, նաեւ ներելու հատկությունը՝ հանուն երջանկության հասնելու շանսի»,-հայտարարել է Փարիզի քաղաքապետ Բերթրան Դելանոեն, հաղորդում է Korrespondent.net-ը:

4 հա տարածքով այգին կառուցվում է Լե Ալ թաղամասում: Երկար ժամանակ այդ վայրում շուկա է եղել, որը հետագայում առեւտրային տարածքի է վերածվել: ՄԻայն 1970-ականներին է շուկան փակվել եւ դրա տեղում առեւտրա-զվարճալիքների կենտրոն կառուցվել:

Նշենք, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան մահացել է դեկտեմբերի 5-ին՝ 96 տարեկան հասակում: