Ամերիկյան Միջին Արեւմուտքի բնակիչներին հարկավոր է հրաժարվել իրենց սեզոնային ավանդույթից ուտել տավարի հում մսից սենդվիչներ: Նման կոչով հանդես են եկել առողջապահության ոլորտի աշխատակիցները: 1970-ական թթ. սկսած սա մեկ անգամ չէ, որ լուրջ հիվանդությունների պատճառ է դարձել, գրում է Reuters-ը:
«Հանիբալների սենդվիչներ» օգտագործումը սննդում հանգեցրել է ավելի քան 50 հիվանդության 1972, 1978 եւ 1994 թվականներին Վիսկոնսինում, ասվում է այս շաբաթ Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի կենտորնների հրապարակած զեկույցում:
Նման սենդվիչներ ուտելու հետ են կապված նվազագույնը հիվանդության եւս չորս դեպք, որոնք գրանցվել են 2012թ.-ի տոների շրջանում, երբ մարդկանց մոտ աղիքային ցուպիկ էին հայտնաբերել, հաղորդում է Korrespondent.net-ը:
Այդ բակտերիաները կարող են առաջացնել օրգանիզմի ջրազրկում, արյունոտ փորլուծություն ու փորացավեր, իսկ առավել ծանր դեպքերում երիկամային անբավարարության են հանգեցնում:
Թեեւ դեռաշխատանքներ են տարվում սննդում կիսաեփ կամ հում տավարի մսի օգտագործման հնարավոր վտանգեների հայտնաբերման ուղղությամց, տոնական շրջանային այս ավանդույթը դեռ հանգեցնում է հիվանդությունների:





























