The Whisky Exchange հայտնի ինտերնետ խանութը 15 տարվա հնության միածիկային Glenfarclas սքոչը համարել է 2013 թվականի լավագույն վիսկին: Խոշոր ռիթեյլերը կույր համտես է կազմակերպել, որի ընթացքում արտադրողների ներկայացուցիչները, բլորգերները եւ լրագրողները տեղեկացել են, թե ով է ստացել «տարվա վիսկի» մրցանակը՝ TWE-ի վարկածով:

Նշվում է, որ 15 տարվա հնության Glenfarclas-ն ընտրվել է 8 վիսկիների շարքում, որոնք բաշխվել էին 3 կատերգորիաների՝ թեթեւ, միջին եւ թունդ:

Թեթեւ վիսկիների շարքում էին՝ Glencadam 15 Year Old-ը, Glenmorangie 10 Year Old-ը եւ Benromach 10 Year Old-ը:

Միջին թնդության վիսկիների շարքում էին՝ The Balvenie DoubleWood 12 Year Old-ը, Tamdhu 10 Year Old-ը եւ Glenfarclas 15 Year Old-ը:

Իսկ լավագույն թունդ վիսկիները ներկայացնում էին Kilchoman Machir Bay-ը եւ Lagavulin 16 Year Old-ը:

Ռիթեյլերի ղեկավարությունը հայտնել էր, որ The Whisky Exchange-ի աշխատակիցները մի քանի շաբաթ շարունակ 40 վիսկիների շարքում ընտրել էին լավագույն 8 վիսկիները, հաղորդում է Korrespondent. net-ը:

Արդյունքում լավագույնը դարձել է 15 տարվա հնության Glenfarclas-ը, որը մեղրի եւ կոճապղպեղի (իմբիր) համ ունի: