Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչը որոշել բանտում թաքնվել իր սկանդալային կնոջից:
Մտահաղացումը կյանքի կոչելու համար Նովոսիբիրսկի բնակիչը թալանել է հարեւան խանութը: Վերահսկող տեսախցիկը գրանցել է այն պահը, երբ տղամարդը, անտեսելով պահակախմբին, մոտեցել է դրամարկղի մոտ կանգնած մարդուն ու պահանջել իրեն տալ ողջ գումարը: Չարագործը սպառնացել է միայն խոսքերով՝ չունենալով զենք, հաղորդում է ՆՏՎ-ն:
Հետաքրքիրն այն է, որ տղամարդուն ազատազրկում չի սպառնում: Նա վարչական պատասխանատվության կենթարկվի՝ պարզապես տուգանք վճարելով:





























