Անտարկտիդայում գրանցվել է Երկրի մակերույթին երբեւէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը: Ցրտի նոր համաշխարհային ռեկորդը՝ մինուս 91.2 աստիճան ըստ Ցելսիուսի, գրանցվել է արբանյակից ճապոնական «Ֆուձի գմբեթ» կայանի շրջանում Ձյան ու սառույցի տվյալների ամերիկյան ազգային կենտրոնի մասնագետների կողմից, հաղորդում է Sunday Times-ը:
«Ֆուձի գմբեթը» Անտարկտիդայի ամենաբարձր լեռնային կայանն է ու ծովի մակերույթից գտնվում է 3786 մ բարձրության վրա:
Նախորդ ռեկորդը՝ մինուս 89.2 աստիճան ըստ Ցելսիուսի, նույնպես գրանցվել էր Անտարկտիդայում 1983թ.-ին ռուսական «Վոստոկ» կայանում:





























