Լյուբլյանայից ոչ հեռու սլովենիական Գրոսուպլե քաղաքի բնակիչը դարձել է 21,047 մլն եվրոյի երջանիկ տերը, որը նա շահել է միջազգային «Եվրոջեքփոթ» լոտոյով(Eurojackpot):

Սլովենիայի պատմության ընթացքում սա լոտոյով ամենամեծ շահումն է: Մոտ 18 մլն եվրոն, որը կմնա հաջողակին 15 տոկոս հարկի վճարումից հետո, թույլ կտան նրան դասվել Սլովենիայիա ամենահարուստ 50 քաղաքացիների շարքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սլովենական լրատվամիջոցներին:

Առաջին անգամ «Եվրոջեքփոթը» խաղարկվել է 2012թ.-ի մարտին: Լոտոյի խաղարկությանը Սլովենիայից բացի մասնակցում են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Դանիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ֆինլյանդիան, Նորվեգիան, Շվեդիան եւ Իսլանդիան: