ԱՄՆ գիտնականները կազմել են այն սննդամթերքների վարկանիշը, որոնք դրական են անդրադառնում մարդկանց ինտելեկտի վրա՝ ակտիվացնելով մտածողական գործընթացները:

Այդ ցանկում ներառված են ընդամենը չորս մթերքներ, որոնք փորձագետները բաժանել են ըստ դրանցում պարունակվող միկրոտարրերի ու վիտամինների, որոնք նպաստում են վաղ տարիքում ինտելեկտի ձեւավորմանը եւ դրա հետագա զարգացմանը:

Այդ ցուցակի առաջին հորիզոնականում յուղոտ ծովային ձուկն է: ԱՅն պարունակում է Օմեգա-3, որն անհրաժեշտ է մարդու մոտ գորշ նյութի որակական կազմի համար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հաջորդ մթերքը, որը ներառվել է ցուցակում, կաթն է ու դրանից պատրաստված բոլոր մթերքներին: Այն խթանում է հիշողությունն ու տրամաբանական մտածողությունը: Երորդ հորիզոնականում են հատիկավորները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ В վիտամին:

Վերջին հորիզոնականում են պոմիդորները: Այդ մթերքը պարունակում է լիկոպեին, որը չեզոքացնում է գլխուղեղի վրա բացասական ազդեցությունները: