Մարմնակազմվածքը ուղեղի աշխատանքի ցուցանիշներից է: Փիթսբուրգի համալսարանի մասնագետները կնոջ կառուցվածքի ու նրա մտավոր կարողությունների միջեւ կապ են հայտնաբերել:

Հետազոտությանը մասնակցել են 16 հազար կանայք ու աղջիկներ:  Էքսպերիմենտի արդյունքները նման օրինաչափություն են դուրս բերել՝  մեծ կոնքերով կանայք ու նրանց երեխաներն ավելի խելացի են, քան ավելի նիհարիկ կանայք, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Մասնագետները դա բացատրում են նրանով, որ կոնքերի ճարպային հյուսվածքը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուների բարձր կոնցենտրացիա, որոնք ազդում են գլխուղեղի ակտիվության վրա: