Դեկտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1971 թ. ծնված Արմեն Ե.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Երեւանի Նանսենի փողոցում գտնվող բանկում ոսկյա զարդեր գրավադրելու եւ իրեն պարտք վերադարձնելու պատրվակով, իր ծանոթ Արթուրը նշված բանկի մոտ իրենից վերցրել է մոտ 10 հատ բարձր հարգի ոսկյա մատանի, բնական կարիքը հոգալու պատրվակով մտել բանկ, այնուհետեւ դուրս գալով` հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով 2.800 դոլար արժողության ոսկյա մատանիներին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 1971 թ. ծնված Արթուր Ս.-ն է, որը դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ին, բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:




























