Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 դպրոցի մոտակայքում՝ բնակելի տան տանիքում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ.Անդրանիկի փողոցի 3-րդ նրբանցքի տան տանիքում: Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը (10 հենասյուն):




























