Ահաբեկչական բնույթի հանցագործություններում մեղադրվող ադրբեջանցին Վոլոգդայում հանդես կգա դատարանի առաջ:
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, շրջանի դատախազության տվյալներով, 2009-2013թթ. ընթացքում Վոլոգդայում Ֆարիդ Ֆաթուլաեւը ահաբեկչական գործողությունների հրահրող ու կրոնական ատելություն բորբոքող կոչերով նյութեր էր հրապարակել համացանցում: Ադրբեջանցին հրահրում էիր ծանոթներին անցնել անօրինականորեն զինված խմբավորումների շարքերը, որոնք գործում են Հյուսիսային Կովկասի տարածքում:
Նրան մեղադրում են հանցագործությունների մեջ ՌԴ ՔՕ 280 հոդվածի 1-ին մասով(ծայրահեղական գործունեության իրականացման հրապարակային կոչեր), ՌԴ ՔՕ 205,2 հոդվածի 1-ին մասով(ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր կամ ահաբեկչության հրապարակային արդարացում), ՌԴ ՔՕ 282 հոդվածի 1-ին մասով(կրոնական ատելության կամ թշնամանքի բորբոքում), ՌԴ ՔՕ 30 գոդվածի 1-ին մասով ու 205,1 հոդվածի 1-ին մասով(համագործակցություն ահաբեկչական գործունեությանը):




























