Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 10-ին, 46-ամյա Արթուր Գ.-ի տան զննությամբ` հյուրասենյակի վառարանի մոտից, հայտնաբերել են ներարկիչներ, տարա` բենզինի հոտով սպիտակավուն լուծույթով, 7 դեղահաբ եւ յոդի տարա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը իր օգտագործման համար է:

Արդեն բաժնում նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է սպորտային ձայնաազդանշանային ատրճանակ:

Արթուր Գ.-ն հայտարարել է, որ ատրճանակը պատկանում է իրեն:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: