Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին, դեկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 54-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























