Ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ հատուկ սպայական ջոկի ծառայողները դեկտեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, Բաթումի փողոցի թիվ 17 շենքի մոտ նկատել են երկու քաղաքացիների, որոնք վիճաբանել են ու մոտենալով նրանց` պարզել են, որ նրանք ամուսիններ են` 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն եւ 1989 թ. ծնված Կամո Վ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նարինե Ջ.-ն ապակյա շշով հարվածել է Կամո Վ.-ի գլխին, իսկ ոտքերով` կրծքավանդակին եւ պատճառել վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 20.30-ին, Կամո Վ.-ից ընդունվել է հաղորդում եւ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կամո Վ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն եւ դեմքի ու գլխի մասերում պատճառել վնասվածքներ:

Նարինե Ջ.-ին եւս տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: