Չինացի գիտնականները հայտնաբերել են մարդու հինգերորդ քրոմոսոմի կարիոտիպերի (քրոմոսոմների թվի, չափերի, ձեւերի համամասնության) անոմալիա, հաղորդում է «Սինհուան»: Դա աշխարհում տվյալ անոմալիայի առաջին դեպքն է:

Բաոցզի քաղաքի մոր եւ մանկան քաղաքային կենտրոնի մասնագետները մի աղջկա մոտ թզուկություն են հայտնաբերել, քանի որ նրա մոտ պակաս են եղել սեռային քրոմոսոմները եւ նկատվել է հինգերորդ քրոմոսոմի երկար ուսային հատվածի անոմալիա: Հինգերորդ քրոմոսոմը մարդու ամենամեծ քրոմոսոմն է, որի մեջ մինչեւ 1300 գեն է պարունակվում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Վերջնական եզրակացություններ կարելի է անել միայն երեխայի գենոմի լիակատար գաղտնազերծումից հետո: Առայժմ գենետիկ շեղումներ նկատվում են միայն աճի դանդաղման եւ սեռական օրգանների զարգացման մեջ: Բայց գիտնականները չեն բացառում, որ դա ազդի նաեւ օրգանիզմի այլ համակարգերի վրա: