Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Լուս Աստղ» խանութ-սրահի տանիքում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 16:40-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող, Ա. Ա-ին պատկանող առանձնատանը կից շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.59-ին, մարվել` 17.14-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (3 քմ):