Թունավորման նախանշաններով, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետեւ Երեւանի «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել  Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ` 1 տարեկան Մ. Ս.-ն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն օրը, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երեւանի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքի բնակիչ` 3-ամյա Մ. Մ.-ն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նույն օրը, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ` 1 տարեկան Ա. Հ.:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: