Ուկրաինան շուտով ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Աբուզովը՝ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիում:

«Ուկրաինան շուտով կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»,-ասել է Աբուզովը: Նրա խոսքով՝ Ուկրաինան «քաղաքական կամք ունի», հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 21-ին (ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախատեսված ժամկետից մեկ շաբաթ առաջ) մերժել է 6 օրինագծեր, որոնցով բանտարկյալների՝ արտերկրում բուժման տարբերակներ էին առաջարկվում: Դրանք փաստացի թույլ կտային, որպեսզի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով գտնվում է անազատության մեջ, բուժման կուրս անցներ արտերկրում: