Ալբանիայի ոստիկանությունն ուրբաթ պայթուցիկ սարք է հայտնաբերել, որն ամրացված է եղել վարչապետ Էդի Ռամայի նստավայր մտնող մեքենայի տակ, հաղորդում է Associated Press-ը:
Ռումբը եղել է Վլերա նահանգի նահանգապետ Բեսնիկ Դերվիշի մեքենայի տակ: Անվտանգության աշխատակիցները սակրավորների են հրավիրել, որոնք գտել են S-4 տեսակի մոտ 200 գրամ պայթուցիկ՝ միացված հեռախոսով եւ դետոնատորով: Սակրավորները հանել են ռումբն ու հաջողությամբ վնասազերծել ուղղորդված պայթեցման միջոցով, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»:
Վարչապետն այդ պահին իր նստավայրում չի եղել: Ոստիկանությունը ավելացրել է Դերվիշի եւ նրա ընտանիքի պաշտպանությունը:
Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:





























