Գազայի հատվածի հյուսիսում ջրհեղեղի հետանքով տեղահանել են ավելի քան 4000 մարդու: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ջրի մակարդակն այնտեղ հասնում է 2 մետրի:

Մուտքը դեպի շատ բնակելի տներ դժվարություններ է հարուցում, մարդիկ, ովքեր ներսում փակված են մնացել, դիմում են փրկարարների օգնությանը: Տեղահանվածների համար ժամանակավոր ապաստարան են ծառայում դպրոցներն ու այլ պետական հաստատություններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ աղետի հետեւանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Եղանակային պայմանների պատճառով ավելացել է ավտովթարների թիվը: Ափամերձ գոտում մեծ թվով բնակելի տների նյութական վնաս է հասցվել