Amorella զբոսանավը, որը պատկանում է ֆիննական Viking Line ընկերությանը, Բալթիկ ծովում հայտնվել է ծանծաղուտի մեջ, հաղորդում է BBC-ին: Զբոսանավը Տուրկուից(Ֆինլյանդիա) շարժվում էր Ստոկհոլմ(Շվեդիա):

Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Նավը, որի վրա մոտ 2000 ուղեւոր է գտնվել, Ալանդյան կղզիների մոտակայքում հայտնվել է ծանծաղուտում: Հաղորդում են, որ անսարքության պատճառը նավի թերի էլեկտրամատակարարումն է, ինչն այս պահին կարգավորում են, հաղորդում է ՌԲԿ-ն:

Տեղեկությունն այն մասին, որ նավը սկսել է խորտակվել, իրականությանը չի համապատասխանում: Այն բանից հետո, երբ քարշանավը տեղ կհասնի, զբոասանավը կվերադառնա Ֆինլյանդիա: