Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքանթիռը հարկադրված վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում՝ ինքնաթիռում ծեծկռտուքի պատճառով: Ոչ սթափ վիճակում գտնվող երկու ուղեւոր ծեծի են ենթարկել ուղեկցորդին, հաղորդում է Ինտերֆաքսը: Թե ինչն է կոնֆլիկտի պատճառ ծառայել, հայտնի չէ:

Աղբյուրի համաձայն՝ անձնակազմի անդամին ծեծի ենթարկած ուղեւորները Նովոսիբիրսկում ձերբակալվել են ոստիկանության կողմից, իսկ տուժող ուղեկցորդին բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի չեղոքացումից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մոսկվա: