Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի արեւմտյան ծառայությունն օրերս դասընթաց էր կազմակերպել Խարբերդի մասնագիտացված մանկատան սպասարկող անձնակազմի համար:
Դասախոսություններով հանդես եկան վերոնշյալ ծառայության մասնագետներ Սերոբ Դարբինյանը եւ Գուրգեն Նամալյանը: Դասընթացի թեմաներն էին.
- «Սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»
- «Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերլուծությունը»
- «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները՝ երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ եւ երկրաշարժից հետո»:
Դասընթացին մասնակցում էր մանկատան սպասարկող անձնակազմի 210 աշխատակից:
Դասախոսությունների ընթացքում ներկայացվել են ծավալուն մասնագիտական, բայց եւ լսարանին մատչելի ցուցադրական նյութեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել մանկատան աշխատակիցների մոտ: Մանկատան աշխատակիցների կողմից հնչող բազմաթիվ հարցերին մասնագետները տրվեցին սպառիչ պատասխաններ, բացատրություններ եւ մանրամասն մեկնաբանություններ:




























