Twitter միկրոբլոգերի ծառայությունում հրապարակված գրառումները խմբագրելու հնարավորություն է հայտնվելու: Գրառման հեղինակը կկարողանա փոփոխություններ կատարել հրապարակումից որոշակի ժամանակի ընթացքում: Թույլատրվելու է սխալների ուղղումը, երկու բառի ավելացումը, այլ ոչ ամբողջ գրառման փոփոխությունը կամ խմբագրումը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Գրառումը խմբագրել կարելի է միայն մեկ անգամ: Փոփոխությունները հայտնվելու են հեղինակի էջում, ինչպես նաեւ այն օգտատերերի էջերում, որոնք տեղադրել են այն: Ենթադրաբար, նոր գործառույթը կհեշտացնի Twitter-ի հետ աշխատանքը՝ կոնտենտ արտադրողների համար:





























