Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Այս պահի դրությամբ Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Երեւան-Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին ( տեսանելիությունը՝ 50 մ), Գեղարքունիքի մարզի Սեւան, Կոտայքի մարզի Եղվարդ եւ Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ:

Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում  առկա է մերկասառույց: 

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: